Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, հանրապետության 6 մարզի 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են լինելու: Ըստ օրենքով սահմանված կարգի՝ այսօր լռության օր է:
Հոկտեմբերի 17-ին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի համայնքներում կանցկացվեն համայնքների ավագանիների հերթական ընտրությունները։ Մասնավորապես՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, Շամիրամում, Ֆերիկում, Ֆիոլոտովոյում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան:
ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ: Ընտրապայքարը թեժ է լինելու Գյումրիում, որտեղ գրանցված 10 քաղաքական ուժ կա։ Երեկ տեղի է ունեցել նախընտրական բանավեճ, որին մասնակցում էին Գյումրիի ընտրությունների մասնակցող թեկնածուները:
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններ կկայանան նաև նոյեմբերի 14-ին: