ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԺ «Հայասան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դժգոհեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով բազմաթիվ հարցումներ է ուղարկել ՊՆ, սակայն դրանցից որևէ մեկին ՊՆ-ն հստակ պատասխան չի տվել՝ մեկնաբանելով, թե հարցն իրենց լիազորություններից դուրս է.
«Կապան-Գորիս ճանապարհի հետ կապված ես ՊՆ-ին հարցում էի ուղարկել, որպեսզի հասկանանք՝ մեր հայրենակիցներն անվտանգային ի՞նչ երաշխիքներ ունեն այդ ճանապարհով երթևեկելիս։ ՊՆ-ն ասում է՝ մենք դրա հետ կապված ոչինչ չունենք ասելու, մեր լիազորություններից դուրս է դա։ Երբ հարց եմ ուղղում՝ ինչպե՞ս է ստացվել, որ մեր զորքը հետ է քաշվել, ասում են՝ պատասխանը մեր լիազորություններից դուրս է՝ բա լավ, ի՞նչ հարցի կարող եք պատասխանել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հանձնաժողովի նիստին ներկա պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին հարցրեց, թե Սյունիքում ունե՞նք պետական սահման։
Մանամասները՝ տեսանյութում։