Թուրքիան տեղ չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ն ընդլայնելու կոչերին։
Ռուս խորհրդարանականը թուրք առաջնորդին հիշեցրել է, որ Անկարան 20 –րդ դարասկզբից համաշխարհային ասպարեզում հաղթանակներ չունի, իսկ ՄԱԿ-ը և նրա Անվտանգության խորհուրդը հաղթողների համար ստեղծված մարմիններ են: Նա նշել է, որ Թուրքիան վերջին երկու համաշխարհային պատերազմներում պարտված պետություն է։ Պետդումայի պատգամավորն ընդգծել է, որ Ռուսաստանը և աշխարհի մյուս երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամի տեղը վաստակել են պատմության մեջ ամենասարսափելի պատերազմում տարած հաղթանակով, ընդգծել է Պետդումայի պատգամավորը:
«Էրդողանը մոռացել է, թե ինչպես է ստեղծվել Անվտանգության խորհուրդը… ուր է նա մտնում, Էրդողան, ա՛խ․․․ Այնտեղ նրանք են, ովքեր հաղթել են վերջին ամենամեծ սարսափելի պատերազմում»,-ասել է Ժիրինովսկին։ Թուրքիայի նախագահն ավելի վաղ կոչ էր արել ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների թիվը հասցնել 20-ի։