ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է, որ առավոտյան գրություն է ստացել ոստիկանությունից, որը ո՛չ «հրավեր է, ո՛չ ծանուցագիր»։
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չի։ Բլանկի վրա նշված համարով փաստաբանիս կապվել չհաջողվեց, ուստի այստեղ գրեմ, մեկ է, կարդում են։
Հասկանալով, որ այս ամբողջ աբսուրդը ոչ թե ոստիկանության, այլ հողատուի մեղքով է, ես բացարձակ խնդիր չունեմ նրանց հանդիպելու, բայց այսօր ու այդ ժամին ինձ հարմար չէ։ Ուստի անմիջապես կապվեք կա՛մ իմ, կա՛մ իմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այդքան բաղձալի հանդիպումը կազմակերպելու համար»,- գրել է Աշոտյանը։