ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին, որին մասնակցում են 47 երկրի պատվիրակներ: Այս մասին մասին ասված է ԱԺ պաշտոնական կայքում։
Այս ձեւաչափով խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ: Մինչ համաժողովի աշխատանքների մեկնարկն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ Մաքսիմոս Հարակոպուլոսի հետ: