Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ կառավարության որոշմամբ օրեր առաջ գործուղվել է Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով:
Նա տեղեկացրել է, որ առաջիկա ժամանակաշրջանում պարբերաբար կտեղեկացնենք հրապարակման ենթակա արդյունքների մասին: Բացի դրանից՝ զուգահեռաբար ու հեռավար կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները՝ հատկապես հրատապ ու առաջնահերթ խնդիրների կարգավորման ուղղությամբ: