Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան։ Նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները ծափերով ողջունեցին դահլիճ մտնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։ Նա կալանքից ազատվելուց հետո առաջին անգամ է մասնակցում խորհրդարանի աշխատանքներին։
Հավելենք, որ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել հոկտեմբերի 14-ին. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ»: