ՀՀ Ազգային ժողովի փակ նիստում քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել փակ նիստում:
Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկվել էր զեկուցման հնարավորություն տալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալին և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին։
Ռուբինյանը նշեց, որ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին հրավիրել են փակ նիստին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որն իրենք առաջարկել էին հրավիրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարին, սակայն Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ կառավարությունն այսպես է նպատակահարմար գտել վերոնշյալ պաշտոնյաներին հրավիրել մասնակցելու փակ նիստին։