Ինձ դուր չի գալիս, որ Սաակաշվիլին հանկարծ պարաշյուտով իջավ կամ որոշեց հայտնվել ձի հեծնած, բայց մյուս կողմից արդյո՞ք նրա տեղը բանտում է։ Նրա ներկայությունը բանտում վնասում է «Վրացական երազանքին», «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը։ Նրա խոսքով՝ երբ նախկին նախագահին ձերբակալում են, դա երբեք լավ չի լինում, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։
«Այսպիսի բան ընդհանուր առմամբ ժողովրդավարական երկրները չեն անում։ Դա ոչ մի դեպքում լավ բան չէ: Միխեիլ Սաակաշվիլին պառակտող գործիչ է. Նա ուշադրություն է գրավում, դրամատիկ է։ Բայց ինձ համար պարզ է նաև, որ վրացական հասարակության մեջ նա այլևս չի վայելում այն հարգանքը, որն ուներ իր կառավարման առաջին տարիներին։ Երևի նա վերադարձել է Վրաստան՝ հերթական «Վարդերի հեղափոխությունը» կազմակերպելու երազանքով։ Ես դա պարզապես իրատեսական չեմ համարում: Հիմա հեղափոխությունների ժամանակը չէ. կառուցե՛ք քաղաքական կուսակցություն, հաճոյացե՛ք ընտրազանգվածին և հաղթե՛ք ընտրություններում»,- ասել է Դենիել Ֆրիդը։
Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ «Վրացական երազանքը» դեռ մեծ աջակցություն է վայելում։
«Ընտրությունները ցույց տվեցին նաև, որ ընդդիմությունը մեծապես ներկայացված է շատ քաղաքներում, շատ տեղական իշխանություններում։ Ես կարդացել եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը։ Այս ընտրություններն անցել են խախտումներով, և ես իշխանությունից ավելին եմ սպասում, բայց այս ընտրություններում քաղաքական ուժերը բախվեցին միմյանց հետ։