Արցախն ուրացողը դավաճան է, ինչպես քիչ առաջ ելույթ ունեցողը։ ԱԺ ամբիոնից նման հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ նրանից առաջ ելույթ էր ունենում ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր պատգամավորին հիշեցրեց, որ կան էթիկայի կանոններ, որոնք պետք է պահպանել։
«Դուք հիմա Վիգեն Խաչատրյանին դավաճան եք համարում»,- արձագանքեց Ռուբինյանը։
Նա հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, Գեղամ Մանուկյանին հեռացրեցին դահլիճից։