Պատերազմից հետո անվտանգային նոր, գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում չզտված, չստուգված տեղեկատվության անխոչընդոտ հրապարակմանը։ Սա իր հերթին լարվածության անկառավարելի իրավիճակ է առաջացնում, որոնք թուլացնում են մեր թե՛ անվտանգության համակարգը, թե՛ ռազմական, թե՛ տեղեկատվական մակարդակներում։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Մեծ լսարան ունենալու արագայում և՛ անհատները, և՛ քաղաքական դաշտը պետք է զերծ մնան առանց լիազոր մարմիններին իրազեկելու տեղեկատվություն տրամադրելուց, ինչպես նաև էմոցիոնալ, սուբյեկտիվ տեսակետը որպես փաստ ներկայացնելուց։ Ինֆորմացիոն անկառավարելի հոսքը լրացուցիչ բարդույթներ է առաջացնում մեր երկրի անվտանգության պատասխանատուների համար»,- նշեց նա։
Նա նշեց, որ հասարակությունը պետք է տարանջատի, ֆիլտրի կեղծ շահերը ու մերժի դրանց սպասարկուներին։