ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան մասնակցեցին «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանում կայացավ Արարատ Միրզոյանի և Էդգար Պենյա Պառայի հանդիպումը, որին հաջորդեց համատեղ ասուլիս։ Ապա տեղի ունեցավ Հայաստանում Վատիկանի դեսպանության հանդիսավոր բացումը։