Հայաստանն այլևս բանակցության սուբյեկտ չէ, մեր երկրի մասին ավելի շատ խոսում են տարածաշրջանային խաղացողները։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն՝ խոսելով Մոսկվայում հնարավոր նոր ստորագրվելիք փաստաթղթի մասին։
Նրա գնահատմամբ՝ Հայաստան այսօր բաբելոնյանի աշտարակի է վերածվել, որտեղ ժողովրդավարական ներքին երկխոսություն և հանրային համախոհություն չկա։
«Բոլոր դեպքերում, եթե նոր փաստաթուղթ ստարագրվի, այն բխելու է 2020 թվականի խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրից։ Մենք խորը մտահոգություններ ունենք, և իրադարձությունների զարգացման ընթացքը բոլորովին չի բխում Հայաստանի շահերից։ ԱԺ-ում էլ սահմանային իրավիճակի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, այդ ժամանակ էլ չեն փարատվել մեր մտահոգությունները»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Պատգամավորը դիտարկակմամբ՝ այսօրվա իշխանությունների բառապաշարում Արցախի Հանրապետություն արտահայտությունը գրեթե չկա։
«Մեզ համար գլխավոր խնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովդի անվտանգությունը։ Մենք Արցախի կարգավիճակի խնդիրը փակված չենք համարում։ Չի կարելի հայ ժողովրդին պարտություն ներշնչել։ Քաղաքական մեծամասնությունը դատապարտվածության մթնոլորտ է ստեղծում, իսկ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր մեջ պետականապաշտության, հողի, Արցախի պաշտանմունքը վերագտնենք»,- կարևորեց Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։