Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա մանրամասնեց, որ ՌԴ դեսպանի հետ քննարկել են իրադրությունը, ներկայացրել իրենց խմբակցության տեսակետները ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին։
«Քննարկել ենք նաև այն իրադրությունը, որ ստեղծվել է Հայաստանի շուրջ, կարևորել ենք հայ-ռուսական համագործակցությունը։ Խոսել ենք միացյալ զորախմբի մասին, կարծում եմ՝ որոշակի փակ խնդիրներ կան, որոնց մասին այսօր չէի ուզի խոսել»,- փոխանցեց Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև ասաց, որ ՌԴ դեսպանին հարցրել են հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման մասին, իսկ դեսպանը պատասխանել է, որ տեղեկություն չունի այդ մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։