«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող նյութերին: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց հենց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ առաջիններից մեկն է եղել, որ ներկայացրել է գաղտնիության համապատասխան փաստաթղթերը, որպեսզի իրեն թույլ տան նյութերին ծանոթանալու, այդ թույլտվությունն ինչ-ինչ պատճառներով իրեն չեն տվել:
«Ես այդ թույլտվությունից ավելի բարձր տեղեկությունների եմ տիրապետում, որը, ես՝ իմ խղճի ու մտքի հետ համակերպված լինելով, պահպանում եմ: Այս իշխանությունների գործունեությունն այդ ուղղությամբ ճիշտ չէ, նրանք պարտավոր են բոլոր պատգամավորներին թույլ տալ, որպեսզի պատգամավորը տիրապետի այն բոլոր երևույթների գաղտնիությանը, ինչն իր պարտականությունների մեջ է»,- եզրափակեց պատգամավորը։