Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է օգնել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին համոզել հավանություն տալ Անկարայի կողմից F-16 նոր ինքնաթիռների գնման գործարքին:
Այս մասին Էրդողանը հայտարարել է երկուշաբթի՝ Հռոմի գագաթաժողովից (G20) վերադառնալուց հետո, փոխանցում է ТАСС-ը ՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։
Բայդենն ասել է, որ մոտ ժամանակներս կարող է արդյունք չլինել, որ որոշումը պետք է անցնի երկու ատյանով՝ Ներկայացուցիչների պալատը և Սենատը: Իրականում ուժերի դասավորվածությունը 50/50 է, ասել է նա՝ հայտնելոր, որ կանի ամեն ինչ, որպեսզի համոզի հավանություն տալ գործարքին»,- հայտնել է Էրդողանը։
Նշենք, որ ԱՄՆ-ը, փորձելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելուց հետո, 2019 թվականին հրաժարվել է այդ երկիր մատակարարել հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռներ: F-35-ի հետ կապված խնդիրների ֆոնին Անկարան հայտարարել է Վաշինգտոնից համապատասխան մեխանիզմի շրջանակներում F-16 կործանիչների լրացուցիչ խմբաքանակներ գնելու ցանկության մասին, սակայն լուրջ ռիսկ կա, որ Կոնգրեսը կարող է արգելափակել նման գործարքը՝ հաշվի առնելով Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման շուրջ Վաշինգտոնի և Անկարայի միջև դեռևս առկա տարաձայնությունները։