«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ 2021թ. դեկտեմբերի 05-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին կուսակցությունը մի շարք խոշորացված համայնքներում թեկնածուներ կունենա:
«Վանաձոր համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Հրանտ Գնունու Այվազյանը,
Վաղարշապատ համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Գոռ Ջանիբեկի Ստեփանյանը,
Հրազդան համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Արշավիր Արմիկի Խաչատրյանը,
Մարտունի համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Նաղաշ Մխիթարի Հակոբյանը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 05-ին 38 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: