ԱԺ-ն մեկնարկել է տնտեսական հարցերի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստը, որի ընթացքում կքննարկվի 2022 թվականի պետբյուջեի նախագիծը:
Ոլորտներն են արդյունաբերություն, էներգետիկա և բնական պաշարներ, տրանսպորտ և կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում, տնտեսական մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի կադաստր, քաղաքաշինություն, ջրային տնտեսություն։ Զեկույցով հանդես են գալու ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, կադաստրի կոմիտեի նախագահը ևս զեկույցով հանդես կգան։
Բյուջետային քննարկմանը հրավիրվում է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։