Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ-ի տնօրեն նշանակելու հարցը: Այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե կա՞ արդյոք նման մտադրություն:
Հարությունյանն այդ քննարկումը բացատրեց նրանով, որ Տիգրան Ավինյանը քաղաքական թիմի անդամ է և լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանի շահերը:
Լրագրողների դիտարկմանը, թե հենց Ավինյանն էր, որ իր հրաժեշտի տեքստում գրում էր, որ ձեռնարկատիրությունը պետք է քաղաքականությունից տարանջատվի, ապա ի՞նչ է ենթադրում Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի նման ձեռնարկատերերի ներկայությունը քաղաքական թիմի կազմում, Հարությունյանն ասաց, որ ամեն ոք կարող է ունենալ իր կարծիքը: Ավինյանն էլ շարունակում է մնալ քաղաքական թիմի` ՔՊ վարչության անդամ:
Հարցին, թե վարչապետի աշխատակազմը տեղյա՞կ է, թե ինչ քարտեզներով է կատարվելու սահմանանշում և սահմանազատում, Հարությույանն ասաց, որ դա միջգերատեսչական քննարկումների տիրույթում է, վարչապետի աշխատակազմը կապ չունի նման հարցերի հետ: