Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Հարությունյանն ասել էր, որ քննարկվում է Տիգրան Ավինյանի թեկնածությունը կոմբինատի տնօրենի պաշտոնում: Նա նաև նշել էր, որ Ավինյանը կարող է լավագույնս ներկայացնել Հայաստանի շահերը: