Կառավարության նոյեմբերի 4-ի հերթական նիստին կայացած որոշման համաձայն՝ Հովհաննես Հարությունյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից:
Նա պաշտոնավարում էր մեկ տարուց էլ կարճ ժամանակ. մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի հունվարի 21-ին: Մինչ այդ առողջապահության նախարարի տեղակալ էր:
Լուրեր կան, որ Շիրակի մարզպետ կնշանակվի ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: