Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում առաջին ընթերցմամբ կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը»։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը:
Օրինագիծը կներկայացնի Պահպանողական կուսակացության անդամ Թիմ Լոութոնը:
«Այս նախագծի ընդունմամբ Մեծ Բրիտանիան ևս մեկ քայլ կանի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ։ Անպատժելիությունը խրախուսում է նոր հանցագործություններ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը»