Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին։ Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«Ոչ մի տեղեկություն չկա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև որևէ հանդիպման անցկացման մասին»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Բայրամովը։
Նրա խոսքերով՝ ապագայում չեն բացառվում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումները։