Վաշինգտոնը Թուրքիային և Ադրբեջանին չի հրավիրել Ժողովրդավարության գագաթնաժողովին, այնինչ հրավիրվածների թվում է Հայաստանը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)՝ հղում կատարելով Politico-ի տվյալներին:
Ինչպես նշում է աղբյուրը, այս փաստը վկայում է Ադրբեջանում նավթային միապետության և Թուրքիայում նեոօսմանյան բռնապետության նկատմամբ ԱՄՆ վարչակազմի վերաբերմունքի մասին։
2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի Ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը, որը կմիավորի կառավարությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և մասնավոր հատվածի առաջնորդներին՝ սահմանելու ժողովրդավարական նորացման օրակարգ և միասին աշխատելու համար: