«Ազգի ձայն» կուսակցության նախագահ, երգիչ Մհեր Մեսրոպյանը, որը հայտնի է Մհեր Արմենիա մականունով, շարունակում է երթը դեպի Երևան: Նա արդեն հասել է Արարատի մարզ, որտեղից լուսանկար է հրապարակել՝ մակագրելով՝ «Արարատը մեր լեռն ա»:
Նշենք, որ երգիչը հոկտեմբերի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից դեպի Երևանի Հանրապետության հրապարակ համապետական շարժման մեկնարկի մասին։
Երգչի խոսքով՝ նոյեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում շարժումը պահանջելու է Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործադիր իշխանության հրաժարականը։