Թուրքիան շատ արդիական հարցերի շուրջ շփվում է Ռուսաստանի հետ շատ, այդ թվում՝ Լիբիայում, Սիրիայում և Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում՝ պլանավորման և բյուջեի խորհրդարանական հանձնաժողովի նիստում, հաղորդում է Anadolu-ն։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ դիրքորոշումներում տարաձայնություններ կան, սակայն կողմերը կառուցողական երկխոսության ուղեգիծ ունեն՝ փոխադարձաբար հաշվի առնելով զգայուն պահերը՝ ի շահ ազգային շահերի։ Դա, մասնավորապես, վերաբերում Է Ուկրաինային։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը և կշարունակի հետևել Ղրիմի թաթարների անվտանգության և բարեկեցության թեմային:
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Չավուշօղլուն նշել է, որ այս տարածաշրջանում փոփոխությունների և բարեփոխումների հույս է նկատվում։ Անկարան, նրա խոսքով, պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Մենք հուսով ենք, որ Հայաստանն օգտագործում է տարածաշրջանում խաղաղության ու զարգացման հասնելու այդ հնարավորությունը»,- հայտարարել է թուրք նախարարը: