ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ: Այս մասին հաղորդում է The Armenian Weekly-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ հանդիպմանը մասնակցել են արևելյան տարածաշրջանի հայկական երիտասարդական ֆեդերացիայի (AYF-ER) գործադիր մարմնի մի խումբ անդամներ:
Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հերթական եռակողմ հնարավոր համաձայնագրի ստորագրման նախաշեմին:
«Հայ ժողովուրդը դեմ է լրացուցիչ անխոհեմ զիջումներին: Մենք դեմ ենք ներկա բանակցություններին, որի արդյունքում կարող է ստեղծվել միջանցք ու մեկուսացնել մեր հայրենիքը»,-հայտարարել են AYF-ER-ի ներկայացուցիչները դեսպանի հետ հանդիպման ժամանակ: