Հաջորդ շաբաթ Ռուսաստանի, Հայաստանի և նախագահների եռակողմ հանդիպում կլինի: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունները:
«Այո, իրոք, նման հանդիպում է նախապատրաստվում: Այն կլինի տեսակոնֆերանսի ձևաչափով», – «Интерфаксу» -ին ասել է Պեսկովը:
Գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ տեսակոնֆերանսի ձևաչափով նախատեսվող միջոցառումները նախատեսված են հաջորդ շաբաթվա սկզբին:
Հիշեցնենք, որ վերոնշյալը հանդիպման վերաբերյալ պաշտոնական առաջին արձագանքն է: Մինչ այս տարբեր աղբյուրներից լուրեր էին շրջանառվում հնարավոր հանդիպման վերաբերյալ, սակայն լուրերը պաշտոնապես չէին հաստատվում, ինչին անդրադարձել էր նաև Armenia Today-ը իր ռեպորտաժում: