Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որը Հանրայինի եթերում կհեռարձակվի ժամը 21:45-ին:
Մինչ ամբողջական հարցազրույցը, հրապարակվել է անոնս, որից պարզ են դառնում այն թեմաները, որոնց անդրադարձել են զրույցի ժամանակ:
Մասնավորապես, անդրադառնալով նոյեմբերի 9-ին սպասվելիք եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ես կարող եմ ասել, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա»:
Հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված է՝ նա պատասխանել է. «Այդ թեման փակված է եղել դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ին»:
Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային եռակողմ խմբի աշխատանքներն ու անդրադարձել նաև «3+3» հնարավոր ձևաչափին: «Ամենադժվար մասը հենց բանաձևերի խնդիրն է, թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն ու աշխատեն: Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ «3+3» հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներում»:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունները, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի, Հայաստանի և նախագահների եռակողմ հանդիպում է լինելու: Այն տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով: Հստակ ժամկետ չի նշվել: