ՀՀ ԱԳՆ-ն «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իրաքի վարչապետի դեմ մահափորձին:
«Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ։ Մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքի՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանը միտված ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ գիշերն Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քասիմիի նստավայրի վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է կառավարական նստավայրի տասը աշխատակից: Անօդաչու թռչող սարքով գնդակոծվել էր կառավարական նստավայրը, ինչպես նաև հրթիռ է արձակվել: