Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները դուռ են բացել դեպի նոր դարաշրջան, որը հիմնված է կայունության և համագործակցության վրա:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ «նոր պայքար է սկսվել երկար տարիներ անց Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»։
Նա հույս է հայտնել, որ «Հայաստանի պաշտոնյաները, հրաժարվելով իրենց ներկայիս քաղաքականությունից, կօգտվեն այս պատմական հնարավորությունից՝ ներառյալ «3+3» հարթակի իրենց առաջարկը»:
«Այս առումով Շուշիի հռչակագիրը ամուր քայլ է դեպի ապագա: Բոլորը պետք է իմանան, որ ապագան չի կարելի կառուցել ատելության վրա։ Հայաստանը պետք է դադարեցնի թշնամանքը և նայի ապագային. մեր կողմից մենք կշարունակենք մեր ջանքերը տարածաշրջանում խաղաղություն, հանգստություն և կայունություն ապահովելու համար»,- ասել է Աքարը: