Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնում։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հանձնաժողովի փորձագետ է նշանակվել։ Անդրանիկ Քոչարյանը նշեց նաև, որ Արծրուն Հովհաննիսյանը հանձնաժողովին կօգնի ռազմական ոլորտի շատ հարցերում, որովհետև նա ոչ միայն դասավանդել է, այլ Զինված ուժերի ակունքներից սկսած նաև կյանքի փորձ է անցել։
Նշենք, որ մինչ այս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արծրուն Հովհաննիսյանը նոր պաշտոն կունենա։