Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման մեկ տարվա կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն։
Այս մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօր ոչ մի շփում նախատեսված չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվո՞ւմ են արդյոք երեք երկրների ղեկավարների շփումներ։
Նա հստակեցրել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի և Երևանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներում և բացառապես կանոնավոր հիմունքներով: