Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված խնդիրները պետք է լուծվեն: Twitter-ում գրառում է արել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել և տուժել են ավելի քան 30 տարվա հակամարտության ընթացքում։ Չլուծված խնդիրները պետք է լուծվեն՝ ապահովելու առաջընթաց դեպի համապարփակ և կայուն խաղաղություն, որպեսզի մարդիկ միասին առաջ շարժվեն: Եվրամիությունը ձեր կողքին է»,- գրել է Կլաարը: