Արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարի 1 տարվա կապակցությամբ Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով: Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:
«Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը՝ լուսավորված հայկական եռագույնով։ Այս խորհրդանշական քայլն արվել է 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի առիթով` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների։
Շնորհակալություն Փոլ Կրեկորյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին»,- ասված է հաղորդագրության մեջ։