Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նաև նշել է, որ համապատասխան քայլեր կձեռնարկի նաև հայկական կողմը։
«Հայաստան» դաշինքն էլ տեղեկացրել է, որ պատրաստվում են դիմադրության ակցիա անցկացնել Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նրանք կառավարությունից պատասխան են պահանջում։