Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնց ֆինանսավորման համար ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հատկացված գումարներն արդեն բավարար չեն կամ սպառվել են։
Մասնավորապես՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության միջոցառումը, որի շրջանակներում շահառուներին հատկացվում է 300 000 դրամ աջակցություն։
Արցախում հաշվառված և հաշվառման կամ փաստացի բնակման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շրջանակներում շահառուներին տրամադրվում է 250 000 դրամ:
Ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման սոցիալական աջակցության միջոցառումը յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս քաղաքացու համար ամսական տրամադրվում է 30 000 դրամ։
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գծով տարեկան ճշգրտված պլանը կազմել է 7,561.3 մլն դրամ, փաստացի ծախսը՝ 6,872.2 մլն դրամ, մնացորդը՝ 689.1 մլն դրամ։
«Աջակցություն զոհվածների ընտանիքներին» միջոցառման գծով 02.11.2021թ․ դրությամբ տարեկան ճշգրտված պլանը և փաստացի ծախսը կազմել են 3 293 5 մլն դրամ։ Առկա են ստացված հայտեր, որոնք չեն բավարարվել։
Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացնել 617 430 0 հազար դրամ։