«Հայաստան» դաշինքի բողոքի ակցիայից ոստիկանություն բերման է ենթարկվել 16 քաղաքացի, սակայն այլ քաղաքացիների ևս տեղափոխում են ոստիկանություն։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Նա ասաց, որ քաղաքացիները կատարել են վարչական իրավախախտում ՔՕ 182-րդ հոդվածի հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նաև նշել է, որ համապատասխան քայլեր կձեռնարկի նաև հայկական կողմը։
«Հայաստան» դաշինքն էլ տեղեկացրել է, որ պատրաստվում են դիմադրության ակցիա անցկացնել Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նրանք կառավարությունից պատասխան են պահանջում։