Իմքայլական նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վիկտոր Ենգիբարյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,- ասված է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ նախագահի մեկ այլ հրամանով Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և Լիխտենշտայնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: