Մի քանի օր առաջ Փարիզում տեղի ունեցավ երեք համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Բոլորը պաշտպանեցին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։
Այս մասին, ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ասված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ֆրանսիա կատարած այցի արդյունքների վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին ուղղված պատասխանում:
«Ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության առաջընթացը մի շարք հումանիտար հարցերի լուծման հարցում: Նախանշեցինք մի շարք ուղղություններ, որոնցով պետք է անել ավելին։ Այս իմաստով համանախագահների գործունեությունն առաջիկայում կկենտրոնանա հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանում հայկական և ադրբեջանական համայնքների վստահության մթնոլորտ ստեղծելու, կառուցողական փոխզիջումների ոգով առօրյա հարցերը լուծելու վրա: Փոխադարձ հետաքրքրություն են ներկայցվել «3+3» ձևաչափի աշխատանքը շարունակելու հարցում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բանակցություններն ընթացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևի (Ռուսաստան), Էնդրյու Շաֆերի (ԱՄՆ) և Բրիս Ռոքփեոսի (Ֆրանսիա) մասնակցությամբ: