Ես դեռ չեմ տեսել մի դեպք, երբ քաղաքացին կհայտարարի, որ իր հանդեպ վարչական ռեսուրս է կիրառվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետի ՔՊ թեկնածու Դավիթ Դանիելյանը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը, թե, դիտորդների խոսքով, վարչական ռեսուրս է չարաշահվում:
Դիտարկմանը՝ ընտրություններից մի քանի օր առաջ ՀՀ կառավարության կողմից Կապանին 9 մլրդ դրամ տրամադրելուն, նա նշեց, որ չի կարծում, թե դա վարչական ռեսուրսի կիրառում է:
Լրագրողները հիշեցրին նաև, որ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարը ակտիվ քարոզ է անում: Ի պատասխան՝ նա նշեց. «Մարզպետարանի աշխատակցի հարազատ եղբայրը մեր ավագանու ցուցակում է ու ես նորմալ եմ համարում, որ քաղաքացին գնահատում է իր եղբոր ընտրած քաղաքական ճանապարհն ու աջակցում է նրան ոչ աշխատանքային օրը»:
Նա հավելեց, որ իրենց քաղաքական թիմի կողմից իրականացվող բոլոր քայլերը միտված են ՀՀ և ՀՀ քաղաքացու շահը բարձր պահելուն:
Թեկնածուն անդրադարձել է նաև մամուլում հրապարակված տեղեկություններին, նաև փոխվարչապետ Սուրեն պապիկյանի հետ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» այցին:
«Մենք բիզնես խլող չենք, կոմբինատներն ու բիզնեսները քաղաքացիներին վերադարձնող ենք»,-մասնավորապես նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ այսօր, ի թիվս մի շար համայնքների, Կապանում ևս ՏԻմ ընտրություններ են: