Նոյեմբերի 15-16-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Տեղի կունենան նաև հանդիպումներ Եվրոպական միության գործընկերների հետ: