Նախագահի հրամանագրով՝ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար, ավելի վաղ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին:
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ նոյեմբերի 14-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել։ Թեև նույն օրը ՀՀ ՊՆ-ն հերքել էր ադրբեջանական զորքի առաջխաղացման մասին տեղեկությունը, սակայն հաջորդ օրն ԱԽ հայտարարությամբ հաստատվել էր, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, իսկ դեռևս մայիսից հայկական տարածքում ծավալված զինծառայողները դեռ մնում են այնտեղ։