Նոյեմբերի 15-ին Ստամբուլում կայացել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Թուրքիայի փոխարտգործնախարար Սենադ Օնալի խորհրդակցությունները ։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական փոխգործակցության արդիական հարցերի լայն շրջանակ:
Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Կարևորվեց առաջիկայում Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման հրատապությունը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան):