Նոյեմբերի 17-ին Մոսկվայում տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԽ-ն։
Նախատեսվում է քննարկել ԱՊՀ երկրների փոխգործակցության հարցեր ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդիական հարցերի շուրջ։
Հայաստանի ԱԽ քարտուղարը ներկա կգտնվի միջոցառմանը, նա ըստ ՀՀ ԱԽ-ի տարածած հաղորդագրության՝ Մոսկվայում կլինի նոյեմբերի 16-17-ը։ Միջոցառմանը Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։