Պաշտպանության, անվտանգության ոլորտի ծախսերն ավելացել են, և դրանք համահունչ են կառավարության ծրագրի այն փիլիսոփայությանը, որ մենք պետք է դնենք այն հիմքերը, որոնք հնարավորություն են տալիս հատկապես պաշտպանական գերատեսչությունը փոխել և մոտենալ այն գաղափարի իրականացմանը, որն անվանում ենք պրոֆեսիոնալ բանակ: Այս մասին ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ Անդրանիկ Քոչարյանը:
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ այս պահին սահմանի արևելյան հատվածում հանգիստ է, բայց դա չի նշանակում, թե հանգստությունն ամեն օր ուղեկցելու է մեզ:
«Դրա համար մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք կառավարության ծրագիրն իրականություն դարձնելու համար, որտեղ մենք անխափան պետք է այս ծախսերը սրբորեն իրականացնենք՝ առանց այդ ծախսերը փոշիացնելու,- նշեց նա։
Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ զինվորականները չպետք է զբաղվեն գնումներով։ Ըստ նրա՝ կոռուպցիան միայն փող տալ-առնելը չէ։