Նիկոլ Փաշինյանը մեզ հասցրել է այն վիճակին, որ ՀՀ սահմաններին, մեր պետական դրոշից բացի, կարող եք գտնել ցանկացած պետության դրոշ։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Քիչ առաջ այս դահլիճում կրկին առաջնահերթությունների հստակեցում տեղի ունեցավ։ Փաստորեն խնդիրը ոչ թե մեր գերիներին ժամ առաջ վերադարձնելն է, այլ ուղղակի հետաքննելը՝ տեսնելու համար՝ ով ինչ պայմաններում է գերի ընկել։ Երբ մտածում եմ հարցնել, թե ինչու՞ և ինչպե՞ս է այս ամեն ինչն անում, հասկանում եմ, որ հերթական հայեցողական պատասխանն եմ լսելու»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորը պահանջ-խնդրանքով դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Դրա համար երևի պահանջ՝ հանգիստ թողնելու Հայաստանի Հանրապետությունը և պահանջ՝ չկատարելու էն թշնամիների հանձնարարականները, որոնք ուզում են մասնատել ՀՀ-ն։ Երևի թե նաև պահանջ-խնդրանք՝ գնալ այն միջանցքի ուղղությամբ, որը խոստացել է տրվել ՀՀ-ի քաղաքացիների շահերի հաշվին», – հայտարարեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։