Արթուր Վանեցյանն ամեն օր խորհրդարանում է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ-ում ինչո՞ւ չի մասնակցում նիստերին։
Նա արձագանքեց, որ Վանեցյանը գտնվում է կուսակցության գրասենյակում։
«Ինչ վերաբերվում է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին մասնակցությանը՝ պարոն Վանեցյանը ենթադրում է, որ հերթական ստերը կարելի է, ԱԺ դահլիճից բացի, այլ վայրերում լսել, իսկ Նիկոլ Փաշինյանը լավ կլինի քիչ շրջանառի 5 մլրդ-ի թեման և քիչ դրդի Արթուր Վանեցյանին բարձրաձայնել այս կամ այն իրողություններն իր մասին, որոնք նաև պետական գաղտնիք են պարունակում, դա իր շահերից վստահաբար չի բխում»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ Արթուր Վանեցյանը նիստերին չի մասնակցում և նրան «5 միլիարդանոց» էր անվանել։