ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն բարձր է գնահատել Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի հասնելու գործում, մասնավորապես՝ երկրի միջնորդական ջանքերն այս շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցման գործում։ Այս մասին հայտարարել է Ան Լինդեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն շատ սերտորեն աշխատում է Ռուսաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Լինդեի խոսքով՝ ԵԱՀԿ-ն օգտագործում է բոլոր առկա գործիքներն այս հակամարտությունը լուծելու համար։