ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Շարունակվել է տարածաշրջանում իրավիճակի և դրա կայունացման նպատակով ձեռնարկվող միջոցառումների քննարկումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման համատեքստում: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար», – ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռքբերվել: